ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն տառապում է անհայտ մաշկային հիվանդությամբ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն: Նրա խոսքով` երկու շաբաթ առաջ Տիմոշենկոյի մոտ ցան է հայտնաբերվել, որն ախտահարել է մարմնի 50 տոկոսը: Անհայտ հիվանդության պատճառով բժիշկները ստիպված են եղել դադարեցնել նախկին վարչապետի ողնաշարի ճողվածքի բուժումը: